Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում կրակ է բացել սևամորթ պատանու վրա
Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակելով բռնությունները կրակել է սևամորթ պատանու աչքին, ինչի հետևանքով նա կորցրել է ձախ աչքը:
Ֆրանսիական BFM TV ցանցի հաղորդման համաձայն, ֆրանսիացի 16-ամյա սևամորթ տղան անցնում էր Փարիզի 18-րդ շրջանից, երբ ոստիկանության և մի խումբ երիտասարդների հետբբախման ժամանակ վնասվել է նրա աչքը:
ֆրանսիացի բժիշկները ասել են, որ չնայած սևամորթ տղան 6-ժամյա վիրահատության է ենթարկվել, նա կորցրել է ձախ աչքը:
Սևամորթ պատանու հայրը դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի ոստիկանության դեմ և կոչ արել պատժել այս բռնության հեղինաղներին:
Վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիացիները բողոքի ցույցեր են անցկացրել երկրի տարբեր քաղաքներում՝ ի նշան բողոքի ոստիկանության կողմից կիրառված բռնությունների դեմ: