Ռուսաստանը հերթական անգամ հերքել է Բրիտանիայի ընտրություններին միջամտելու մեղադրանքը
https://parstoday.ir/hy/news/world-i123288-Ռուսաստանը_հերթական_անգամ_հերքել_է_Բրիտանիայի_ընտրություններին_միջամտելու_մեղադրանքը
Կրեմլի խոսնակը հերթական անգամ հերքել է Բրիտանիայի ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2020 14:56 Asia/Tehran
  • Ռուսաստանը հերթական անգամ հերքել է Բրիտանիայի ընտրություններին միջամտելու մեղադրանքը

Կրեմլի խոսնակը հերթական անգամ հերքել է Բրիտանիայի ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է.«Մոսկվան երբեք չի միջամտել այլ երկրների ընտրություններին և երբեք չի հանդուրժելու օտարերկրյա միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին»:

Պեսկովը այն դեպքու է նման հայտարարություն արել,երբ  Բրիտանիայի Բրեքզիթ կուսակցության նախագահ Նայջել Ֆարաջն այսօր թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«ԵՄ-ի կազմից դուրս գալու  հանրաքվեին Ռուսաստանի միջամտության հետ կապված որևէ ապացույց չկա և Լոնդոնը պետք է ներողություն խնդրի Մոսկվայից»:

Լոնդոնը երկար ժամանակ է ,որ Մոսկվային մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու մեջ,ինչը հերքվել է Ռուսաստանի կառավարության կողմից: