ԱՄՆ–ում սպանել են «Նոյյան տապան» գրախանութի սեփականատիրոջը. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i123297-ԱՄՆ_ում_սպանել_են_Նոյյան_տապան_գրախանութի_սեփականատիրոջը._ԶԼՄ
Ըստ աղբյուրի` գործարարը մահանալուց առաջ սպանել է իր վրա կրակած անձանցից մեկին։ Ծանր վնասվածքներ է ստացել նաև գործարարի կինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2020 05:16 Asia/Tehran
  • ԱՄՆ–ում սպանել են «Նոյյան տապան» գրախանութի սեփականատիրոջը. ԶԼՄ

Ըստ աղբյուրի` գործարարը մահանալուց առաջ սպանել է իր վրա կրակած անձանցից մեկին։ Ծանր վնասվածքներ է ստացել նաև գործարարի կինը։

Հուլիսի 21-ին  ԱՄՆ-ում` Լոս Անջելեսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է: Տեղեկությունը հայտնում է freenews.am–ը։

Արմեն Սահակյանը նաև «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատերն էր: Ըստ կայքի` գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը:

«Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: Հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով»,– հայտնում է լրատվամիջոցը:

Կայքը նշում է նաև, որ գործարարը 3 անչափահաս երեխա ուներ:

armeniasputnik.am