Բողոքարարներին ճնշելու համար Թրամփը օգտագործում է դաշնային ոստիկանությունը
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում այդ թվում նաև Չիկագոյում բողոքարարներին ճնշելու համար ներգրավվել են դաշնային ոստիկանության ուժերը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփը:
Չորեքշաբթի օրը, րնայած ընդդիմություններին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «բռնի հանցագործությունների» դեմ պայքարի համար դաշնային ոստիկանության ուժերին գործուղել այդ երկրի մի քանի քաղաքների այդ թվում Չիկագո:
Այս մասին հայտարարություն տարածվում է այն դեպքում, երբ բողոքարարներին ճնշելու համար Թրամփի որոշումը արժանացել է ծավալուն հակառակությունների:
Վերջերս Դոնալդ Թրամփը Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաք էր գործուղել դաշնային ոստիկանության ուժերին՝ բողոքարարներին ճնշելու համար:
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, մայիսի 25-ից, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ընթաբում են բողոքի ժողովրդական ցույցեր: