86 տարի ամց, առաջին ուրբաթօրյա աղոթքը կայացավ Այա Սոֆիայում, Էրդողանի ներկայությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i123399-86_տարի_ամց_առաջին_ուրբաթօրյա_աղոթքը_կայացավ_Այա_Սոֆիայում_Էրդողանի_ներկայությամբ
Առաջին ուրբաթօրյա աղոթքը կայացավ Այա Սոֆիայում, այն մզկիթի վերածելուց հետո:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հուլիս 24, 2020 13:13 Asia/Tehran

Առաջին ուրբաթօրյա աղոթքը կայացավ Այա Սոֆիայում, այն մզկիթի վերածելուց հետո:

Արարողությունը, որին  ներկա էին Թուրքիայի մեծ թվով քաղաքացիներ, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց  Թուրքիայի որոշ հեռուստաալիքներով:

Այդ առիթով Թուրքիայի նախագահը Թվիթռրում արած գրառման մեջ գրել է «բարի ուրբաթ օր»:

Ավելի վաղ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը մի հրամանագրով Այա Սոֆիա թանգարանը վերածել էր մզկիթի:

Թուրքիայի  գերագույն վարչական  դատարանը անցյալ ամիս չեղարկեց 1934 թվականին այդ երկրի կառավարության վճիռը՝ Այա Սոֆիանայն վերածելով մզկիթի: