Բողոքարարները հավաքվել են Պորտլանդի ոստիկանության բաժանմունքի դիմաց
Ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները հավաքվել են ԱՄՆ Օրեգոն նահանգի ոստիկանության Պորտլանդի բաժնի դիմաց:
Հինգշաբթի, հակառասիստական բողոքի ցույցերի 56-րդ օրը, հազարավոր մարդիկ հավաքվել են Պորտլանդի ոստիկանության կենտրոնի դիմաց:
CNN- ի հաղորդմամբ, ԱՄՆ արդարադատության նախարարության անկախ դիտորդը հայտարարել է, որ հետաքննում է դաշնային ոստիկանության կողմից ԱՄՆ մի շարք քաղաքների ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը:
2020 թվականի մայիսի 25-ից Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում, ներառյալ Պորթլանդում, տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ ոստիկանության ռասիստական պահվածքի դեմ:
Մայիսի 26-ին սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը զայրացրել է ամերիկացիներն: Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը,, նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, բռնություն են գործադրում ցուցարարների նկատմամբ: