Վաշինգտոնում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ցուցարարներին ճնշելու Թրամփի որոշման դեմ
Վաշինգտոնի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել՝ տարբեր քաղաքներում անվտանգության ուժեր տեղակայելու Թրամփի որոշման դեմ:
Այս ամսվա սկզբին Թրամփը անվտանգության մարմիններին հրաման տվեց ճնշել Պորտլանդում ընթացող բողոքի ցույցերը:
Նա նաև հայտարարել է Չիկագոյում անվտանգության ուժերի տեղակայման մասին և սպառնացել զորքեր տեղակայել դեմոկրատների ոկղմից վերահսկվող այլ քաղաքներում:
Ուրբաթ օրը, հազարավոր մարդիկ դուրս են եկել Պորտլանդ քաղաքի փողոցներ ՝ բողոքելու ռասիզմի, ոստիկանության բռնությունների, ինչպես նաև ցուցարարներին ճնշելու համար ԱՄՆ կառավարության կողմից այդ քաղաք ուղարկված դաշնային ուժերի ներկայության դեմ:
Պորտլանդի քաղաքապետը «զզվելի» է որակել Վաշինգտոնի կողմից դաշնային ոստիկանների միջոցով բողոքի ակցիաները ճնշելը: Նա հավելել է, որլ, որ Թրամփի վարչակազմի գործողությունները միայն կվատթարանան քաղաքում տիրող իրավիճակը և կոչ է արել դաշնային ուժերին դուրս բերել այնտեղից: