Վաշինգտոնում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ցուցարարներին ճնշելու Թրամփի որոշման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i123460-Վաշինգտոնում_բողոքի_ցույցեր_են_տեղի_ունեցել_ցուցարարներին_ճնշելու_Թրամփի_որոշման_դեմ
Վաշինգտոնի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել՝ տարբեր քաղաքներում անվտանգության ուժեր տեղակայելու Թրամփի որոշման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2020 04:11 Asia/Tehran
  • Վաշինգտոնում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ցուցարարներին ճնշելու Թրամփի որոշման դեմ

Վաշինգտոնի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել՝ տարբեր քաղաքներում անվտանգության ուժեր տեղակայելու Թրամփի որոշման դեմ:

Այս ամսվա սկզբին Թրամփը անվտանգության մարմիններին հրաման տվեց ճնշել Պորտլանդում ընթացող բողոքի  ցույցերը:

Նա նաև հայտարարել է Չիկագոյում անվտանգության ուժերի տեղակայման մասին և սպառնացել զորքեր տեղակայել դեմոկրատների ոկղմից ​​վերահսկվող այլ քաղաքներում:

Ուրբաթ օրը, հազարավոր մարդիկ դուրս են եկել Պորտլանդ քաղաքի փողոցներ ՝ բողոքելու ռասիզմի, ոստիկանության բռնությունների, ինչպես նաև ցուցարարներին ճնշելու համար ԱՄՆ կառավարության կողմից այդ քաղաք ուղարկված դաշնային ուժերի ներկայության դեմ:

Պորտլանդի քաղաքապետը «զզվելի» է որակել Վաշինգտոնի կողմից դաշնային ոստիկանների միջոցով  բողոքի ակցիաները ճնշելը: Նա հավելել է, որլ, որ Թրամփի վարչակազմի գործողությունները միայն կվատթարանան քաղաքում տիրող իրավիճակը և կոչ է արել դաշնային ուժերին դուրս բերել այնտեղից: