ԱՄՆ-ն անկարող է խանգարել Իրան-Չինաստան համապարփակ համագործակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i123541-ԱՄՆ_ն_անկարող_է_խանգարել_Իրան_Չինաստան_համապարփակ_համագործակցությանը
«Իրան-Չինաստան համապարփակ համագործակցության ծրագիրը բացահայտել է ԱՄՆ-ի անկարողությունն ու մեկուսացումը»,-գրել է գերմանական թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2020 14:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն անկարող է խանգարել Իրան-Չինաստան համապարփակ համագործակցությանը

«Իրան-Չինաստան համապարփակ համագործակցության ծրագիրը բացահայտել է ԱՄՆ-ի անկարողությունն ու մեկուսացումը»,-գրել է գերմանական թերթը:

Գերմանական Handelsblatt օրաթերթը հաղորդել է, որ Իրանի ու Չինաստանի նման երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը մեկուսացրել է Սպիտակ Տանը: 

Միջազգային հարցերով վերլուծաբանները Իրան-Չինաստան ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը համարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության արդյունքը:

Շատ վերլուծաբաններ, նույնիսկ արևմտյան երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում, Իրանի և Չինաստանի դեմ  Թրամփի թշնամական քաղաքականությունն են համարում երկու երկրների համագործակցությունը շարունակելու  վճռականության հիմնական պատճառը:

Չինաստանի հետ 25-ամյա համագործակցության ծրագիրը Իրանի Իսլամական հանրապետության նախաձեռնությունն է: Այն մշակվել և ամբողջանում է՝ տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության ոլորտում երկարաժամկետ և ռազմավարական ներդրումներ իրականացնելու նպատակով: