ԱՄՆ-ն անկարող է խանգարել Իրան-Չինաստան համապարփակ համագործակցությանը
«Իրան-Չինաստան համապարփակ համագործակցության ծրագիրը բացահայտել է ԱՄՆ-ի անկարողությունն ու մեկուսացումը»,-գրել է գերմանական թերթը:
Գերմանական Handelsblatt օրաթերթը հաղորդել է, որ Իրանի ու Չինաստանի նման երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը մեկուսացրել է Սպիտակ Տանը:
Միջազգային հարցերով վերլուծաբանները Իրան-Չինաստան ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը համարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության արդյունքը:
Շատ վերլուծաբաններ, նույնիսկ արևմտյան երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում, Իրանի և Չինաստանի դեմ Թրամփի թշնամական քաղաքականությունն են համարում երկու երկրների համագործակցությունը շարունակելու վճռականության հիմնական պատճառը:
Չինաստանի հետ 25-ամյա համագործակցության ծրագիրը Իրանի Իսլամական հանրապետության նախաձեռնությունն է: Այն մշակվել և ամբողջանում է՝ տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության ոլորտում երկարաժամկետ և ռազմավարական ներդրումներ իրականացնելու նպատակով: