Թուրքիայի տասնյակ զորայիններ ձեռբակալվելեն, Գյուլենի խմբի հետ համագործակցելու մեղադրանքով
Թուրքիայի դատախազությունը Գյուլենի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով արձակել են 68 զինվորականների ձերբակալության դատավճիռը:
Ըստ դատախազության դատավճռի, Թուրքիայի 7 նահանգներում միաժամանակ մեկնարկած գործողությունների ընթացքում ձերբակալվել է 41զինվորական: Շարունակվում է մնացած կասկածյալների ձեռբակալումը 11 ուրիշ նահանգներում:
«Բայլոկ» և հանրային հեռախոսներ կոչվող համակարգչային ծրագրի օգտագործումը Գյուլեն խմբի անդամների հետ շփվելու, փոխհարաբերությունների և զինված ուժերում Գյուլենի վերակազմավորման փորձերը, ձերբակալության պատճառներն են:
2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական ձախողված հեղաշրջումից մինչ օրս այս երկրի անվտանգության ուժերը Գյուլենի խմբի հետ կապ ունենալու և հեղաշրջման մեջ մասնակից լինելու մեղադրանքով, ձերբակալել են Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների ու զինվորականների:
Թուրքիայի կառավարությունը Ֆաթուլլահ Գյուլենը համարում է հեղաշրջման թիվ մեկ մեղադրյալ, սակայն Գյուլենը հերքում է այդ մեղադրանքը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio