Մալայզիայի խորհրդարանը աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի
Մալայազիայի խորհրդարանի Մալայզիա-Ադրբեջան բարեկամության խմբի նախագահ Ռոզման Իսլին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի։
«Մալայզիան լիովին աջակցում է Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», – գրված է խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։
Մալայզիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահը նշել է, որ աջակցում են հուլիսի 14-ին «Իսլամական համագործակցություն կազմակերպության» տարածած հայտարարությանը, ըստ որի՝ կոչ է արվում Հայաստանին դուրս գալ «գրավյալ տարածքներից»։
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio