ԱՄՆ-ի պատասխանն ԻՀՊԿ զորավարժությանը
ԱՄՆ-ն արձագանքել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում «Մեծ Մարգարե» 14-րդ ռազմածովային և հրթիռային զորավարժության եզրափակիչ փուլի անցկացմանը:
Երեքշաբթի օրը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում, Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի խոսնակ Ռեբեկա Ռոբարիչը հայտարարել է, որ «Մեծ մարգարե» 14-րդ ծովային հրթիռային վարժությունը հարձակողական զորավարժություն էր, որը սպառնում է (ԱՄՆ դաշնակիցներին):
«Մենք չենք փնտրում հակամարտություն, սակայն պատրաստ ենք պաշտպանել ԱՄՆ-ի ուժերը և շահերը տարածաշրջանի ծովային սպառնալիքներից», - ասել է նա:
ԱՄՆ պաշտոնյայի հայտարարությունը հնչում է այն դեպքում, երբ այդ երկրի նավերըլողում են Պարսից ծոցի հեռավոր ջրերում:
«Մեծ Մարգարեն» 14 ծովային և հրթիռային զորավարժության ավարտական վերջին փուլը ՝ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, մեկնարկել է երեքշաբթի օրը, Պարսից ծոցի շրջանում և Հորմուզի նեղուցում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio