ԱՄՆ դաշնային ուժերը ստիպված լքել են Սիեթլը
Վաշինգտոն նահանգի իշխանությունները հայտնել են Սիեթլ քաղաքից ԱՄՆ-ի դաշնային ուժերի դուրս գալու մասին:
Զանգվածային ցույցերը ճնշելու նպատակով Սիեթլ քաղաքում դաշնային ուժերի տեղակայման դեմ հակառակությունների հետևանքով, Սիեթլի քաղաքապետ Ջեննի Դերքանը և Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին հրապարակել են հաղորդագրություն,որում հայտարարել են,որ դաշնային ուժերը լքել են Սիեթլ քաղաքը:
ԱՄՆ դաշնային ուժերն անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով մտել էին Վաշինգտոն նահանգի ամենախոշոր քաղաք Սիեթլ՝ հակառասիստական ցույցերը ճնշելու նպատակով:
ԱՄՆ քաղաքներում իրավիճակն այն դեպքում է սրվում,երբ վերջերս հրապարակվել է տեսանյութ,որում երևում է, որ 75-ամյա ամերիկացի վետերանը Պորտլենդ քաղաքում բողոքի ցույցի ընթացքում վնասվածք է ստացել:
Ամերիկացի վետերանը, ով մասնակցել էր Վիետնամի պատերազմին, լրագրողի հետ խոսելու պահին, անվտանգության մի խումբ զինված ուժերի կողմից հարձակման է ենթարկվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս դաշնային ուժերին գործուղել է ԱՄՆ տարբեր քաղաքներ՝ ամերիկացի բողոքարարների ցույցերը ճնշելու համար:
Նշենք, որ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում հակառասիստական ցույցեր են անցկացվում, որոնք սկսվել են մայիսի 25-ին Մինեապոլիսում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio