ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցումը. Վենեսուելայում բացվել է իրանական խոշոր առևտրի կենտրոն
Իրանն ու Վենեսուելան շարունակում են պայքարել ԱՄՆ-ի կողմից իրենց նկատմամբ սահմանված պատժամիջոցների դեմ: Այս շրջանակներում Վենեսուելայում բացվել է իրանական խոշոր առևտրի կենտրոն:
Թելե Սուր հեռուստաալիքի հաղորդմամբ, Վենեսուելայի պաշտոնատարները հայտարարել են, որ չորեքշաբթի օրը մայրաքաղաք Կարակասում պաշտոնապես իր աշխատանքն է սկսել «Մեգասիս» սուպերմարկետը:
ԱՅն աբցվել է Իրանի ու Վենեսուելայի համատեղ ներդումների արդյունքում:
Կենտրոնի բացման արարողության ընթացքում, Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթոլլահ Սոլթանին հայտարարել է, որ Իրանն ու Վենեսուելլան պաշտպանում են երկու երկրի միջև ազատ առևտրի ու փոխանակումների միջազգային իրավունքը:
Այս նախագծում Իրանը համագործակցել է վենեսուելական շուրջ 150 ընկերությունների հետ:
Նոր սուպերմարկետում վաճառվում են շուրջ 2 հազար 500 անուն իրանական ապրանքներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio