Թրամփը դեմ է Պորտլենդից դաշնային ուժերի դուրսբերմանը
Չնայած նահանգային պաշտոնյաների պահանջներին, ԱՄՆ նախագահը դեմ է Պորտլենդից դաշնային ոստիկանության ուժերի դուրսբերմանը:
ABC news գործակալության հաղորդմամբ, չնայած Պորտլենդում իրավիճակի սրվելուն և քաղաքից դաշնային ոստիկանության ուժերի դուրս բերման հարցով Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունի կողմից Սպիտակ Տանն ուղղված կոչերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է այդ քայլին:
Թրամփն ասել է.«Քանի դեռ Պորտլենդում կայունություն ու անվտանգություն չի հաստատվել, անվտանգության ուժերը չեն լքելու քաղաքը»:
Իր թվիաթերյան միկրոբլոգում Դոնալդ Թրամփը գրել է.«Քեյթ Բրաունը իր պարտականությունները չի կատարում: Նա պետք է Պորտլենդը մաքրագործի խռովարարներից ու ըմբոստացողներից և դրանցից ոմանց էլ ձերբակալի»:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի դաշնային անվտանգության ուժերը կենտրոնական կառավարության հրահանգով մտել են Օրեգոն նահանգ, որպեսզի պաշտպանեն կառավարական կառույցներն ու ճնշեն Պորտլենդում շարունակվող հակառասիստական ցույցերը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio