Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i123727-Թուրքական_f_16_կործանիչները_ժամանել_են_Ադրբեջան
Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան ՝ մասնակցելու Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններին:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Օգոստոս 01, 2020 04:54 Asia/Tehran

Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան ՝ մասնակցելու Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններին:

Համատեղ զորավարժությունը, որը կոչվում է «Ադրբեջան և Թուրքիա արծիվ 2020», կփորձարկի երկու երկրների մարտական ​​ինքնաթիռների, ցամաքային և օդային ուժերի պատրաստվածությունը

Օգոստոսի 1-ից 5-ը կանցկացվեն Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային ուժերի համատեղ զորավարժություններ Բաքվում և Նախիջևանում: Իսկ երկու երկրների օդուժի զորավարժությունները, որ անց են կացվում Բաքվում, մայրաքաղաք Նախիջևանում, Գյանջայում, Քուրդմիրում և Յուլախում, մեկնարկել են հուլիսի 29-ից և տևելու են մինչև օգոստոսի 10-ը:

Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության սրման և սահմանային բախումներից հետո,  Թուրքիան հայտարարել է, որ կանգնած է  Բաքվի կողքին և պատարստ է ցանկացած տեսակի ռազմական օգնություն ցուցաբերել այդ երկրին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio