Թուրքիայի արձագանքը Սիրիայի քրդերի հետ ԱՄՆ-ի նավթային գործարքին
Հայտարարության մեջ, Թուրքիայի արտգործնախարարությունը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի հետ ամերիկյան նավթային ընկերության գործողությունն անվանել է անօրինական նավթային արդյունահանում:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի հետ ամերիկյան նավթային ընկերության նավթ արդյունահանման ոլորտում կնքված գործարքն անընդունելի է:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի քրդական զինված խումբը այս քայլով ցույց տվեց, որ այն ձգտում է երկիրը մասնատել, մինչդեռ Սիրիայի բնական ռեսուրսները պատկանում են Սիրիայի ժողովրդին:
Թուրքիայի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներին մեղադրել է միջազգային իրավունքը և Սիրիայի ժողովրդի շահերը խախտելու մեջ և Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնելՍիրիայի ռեսուրսների գողությունը:
Վերջերս հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը բացահայտեց, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված խմբավորումների հետ պայմանագիր է կնքել ՝ նավթի և գազի պաշարները արդյունահանելու համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio