Թրամփը Պորտլենդի բողոքի ցույցերն օգտագործում է իր քաղաքկան նպատակների համար
Օրեգոն նահանգի սենատորը ԱՄՆ-ի նախագահին մեղադրել է քաղաքական նպատակներով Պորտլենդի անհանդարտությունները սրելու մեջ:
Օրեգոն նահանգի սենատոր Ռան Վայդենն ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային և գաղտնի ոստիկանության ուժերին գործուղեց Պորտլենդ քաղաք, որպեսզի նրանք այնտեղ խառնաշփոթ ստեղծեն, և ինքը կարողանա օգտվել ստեղծված իրավիճակից»:
Ամերիկացի սենատորը հավելել է.«Թրամփը դեռ շարունակում է իր իսկ ստեղծած բռնությունների ու բախումների տեսարաններն օգտագործել իր քարոզչական գովազդների համար և սպառնումէ ավելի սրել Պորտլենդում անհանդարտություններն ու բռնությունները»:
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում այդ թվում՝ Պորտլենդում շարունակվում են հակառասիստական ցույցերը:
Չորեքշաբթի օրը Պորտլենդի բողոքի ցույցերը սկսվեցին ոստիկանության ու բողոքարարների ընդհարումներով: Ոստիկանության շենքի վրա բողոքարարների հարձակումը պատճառ դարձավ, որպեսզի Պորտլենդի հյուսիսում ապստամբության վիճակ հայտարարվի:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio