Թուրքիայի ուղղաթիռները մասնակցել են Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությանը
Թուրքիայի «ATAK» ուղղաթիռները մասնակցել են Թուրքիա-Ադրբեջան համատեղ TurAz Արծիվ-2020 զորավարժություններին:
Բաքու, Նախիջևան, Գյանջա, Կորդմիր և Յոլախ քաղաքներում հուլիսի 29-ին մեկնարկել է Թուրքիայի ու Ադրբեջանի օդուժերի համատեղ զորավարժությունը: Զորավարժությանը ներառված են կործանիչներ ու ուղղաթիռները: Զորավարժությունը ավարտվելու է օգոստոսի 10-ին:
Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածությունից ու սահմանային բախումներից հետո Թուրքիան հայտարարել է, որ կանգնած է ԲԱքվի կողքին ու ամեն կերպ կաջակցի նրան: Երևանը այս զորավարժությունը որակել է որպես հրարիչ քայլ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio