Թուրքիայի քաղաքացիներին անհանգստացնում է գործազրկության աճը
https://parstoday.ir/hy/news/world-i123978-Թուրքիայի_քաղաքացիներին_անհանգստացնում_է_գործազրկության_աճը
Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրի քաղաքացիներն անհանգստացած են գործազրկության աճի և տնտեսական խնդիրների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2020 05:30 Asia/Tehran
  • Թուրքիայի քաղաքացիներին անհանգստացնում է գործազրկության աճը

Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրի քաղաքացիներն անհանգստացած են գործազրկության աճի և տնտեսական խնդիրների կապակցությամբ:

Արթբիրի ինստիտուտի կողմից Թուրքիայի 81 նահանգներից 25-ում իրականացված հարցման արդյունքների համաձայն, գործազրկությունն ու տնտեսական խնդիրները նոր մտահոգություններ են առաջացրել Թուրքիայի հասարակության մեջ:

Ըստ հետազոտության արդյունքների ՝ զբոսաշրջության, առևտրի և հարկերի  ոլորտում եկամուտների նվազումը պատճառ է դարձել, որ Թուրքիայի արտարժույթի ռեսուրսները զգալիորեն նվազեն, իսկ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը գերազանցի 7 լիրան:

Հարցումը նաև պարզել է, որ եթե հաջորդ շաբաթ Թուրքիայում ընտրություններ անցկացվեն, ապա բնակչության 34 տոկոսը պատրաստ կլինի քվեարկել Արդարդություն և զարգացում կուսակցության, իսկ մնացածը `ընդդիմության  օգտին: