Թուրքիայի քաղաքացիներին անհանգստացնում է գործազրկության աճը
Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրի քաղաքացիներն անհանգստացած են գործազրկության աճի և տնտեսական խնդիրների կապակցությամբ:
Արթբիրի ինստիտուտի կողմից Թուրքիայի 81 նահանգներից 25-ում իրականացված հարցման արդյունքների համաձայն, գործազրկությունն ու տնտեսական խնդիրները նոր մտահոգություններ են առաջացրել Թուրքիայի հասարակության մեջ:
Ըստ հետազոտության արդյունքների ՝ զբոսաշրջության, առևտրի և հարկերի ոլորտում եկամուտների նվազումը պատճառ է դարձել, որ Թուրքիայի արտարժույթի ռեսուրսները զգալիորեն նվազեն, իսկ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը գերազանցի 7 լիրան:
Հարցումը նաև պարզել է, որ եթե հաջորդ շաբաթ Թուրքիայում ընտրություններ անցկացվեն, ապա բնակչության 34 տոկոսը պատրաստ կլինի քվեարկել Արդարդություն և զարգացում կուսակցության, իսկ մնացածը `ընդդիմության օգտին: