Օտտավան կպատասխանի ԱՄՆ-ի կողմից կանադական ալյումինի նկատմամբ մաքսատուրքի սահմանմանը
Օգոստոս 07, 2020 19:40 Asia/Tehran
Կանադան մաքսային նոր սակագներ է սահմանում ամերիկյան ապրանքների վրա՝ ի պատասխան այդ երկրից ալյումինի ներմուծման վար ԱՄՆ-ի սահմանած 10 տոկոս մաքսատուրքի
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննադատել է ԱՄՆ-ի քայլը՝ Կանադայից ներմուծվող ալյումինի վրա 10 տոկոս սակագին սահմանելու ԱՄՆ-ի որոշումը, հայտարարելով, որ Օտտավան քննարկում է պատասխան քայլի հնարավորությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Օտտավային մեղադրել է ԱՄՆ-ի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ և հայտարարել, որ 10 տոկոս սակագին է սահմանում Կանադայից ալյումինե արտադրանքի ներմուծման համար:
Թրամփի խոսքով՝ նոր սակագներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 16-ից:
Պիտակ