Թուրքիան ռմբակոծել է Իրաքի Սուլեյմանիյե նահանգը
Թուրքիայի ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի Սուլեյմանիյեի որոշ հատվածներ՝ Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) ուժերի ներկայության պատրվակով:
Թուրքիայի ինքնաթիռները շաբաթ օրն Իրաքի Սուլեյմանիյե նահանգի Ղամշյան գյուղը պաշարելուց հետո, ռմբակոծել են այդ տարածքի ցանքադաշտերն ու ագարակները, ինչի արդյունքում գյուղատնտեսական ագարակները բռնկվել են, և անջատվել է այդ տարածքի էլեկտրահոսանքը:
Թուրքիայի ինքնաթիռները օգոստոսի սկզբից ի վեր ՔԲԿ-ի անդամներին հետապնդելու և նրանց ոչնչացնելու պատրվակով երեք անգամ ռմբակոծել են Սուլեյմանիյե նահանգի հյուսիսային հատվածը:
Թուրքիայի կործանիչներն այսօր ևս ռմբակոծել են Իրաքի Դոհուկ նահանգի Դիրլուկ քաղաքի Մատինի բարձունքները: Զոհեր չկան:
Թուրքիան վերջերս Իրաքի հյուսիսում սկսել է«Ճանկ-Վագր» գործողությունները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio