Թուրքիայի կալանավայրերում գրանցվել են խոշտանգումների հարյուրավոր դեպքեր
https://parstoday.ir/hy/news/world-i124272-Թուրքիայի_կալանավայրերում_գրանցվել_են_խոշտանգումների_հարյուրավոր_դեպքեր
Թուրքիայի պառլամենտում «Թուրքիայի ժողովրդական հանրապետություն» կուսակցության պատգամավորը հայտնել է այդ երկրի բանտերում տեղի ունեցած խոշտանգումների հարյուրավոր դեպքերի մասին, որոնք իրականացվել են անվտանգության ուժերի կողմից 2020թ. հուլիս ամսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2020 07:48 Asia/Tehran
  • Թուրքիայի կալանավայրերում գրանցվել են խոշտանգումների հարյուրավոր դեպքեր

Թուրքիայի պառլամենտում «Թուրքիայի ժողովրդական հանրապետություն» կուսակցության պատգամավորը հայտնել է այդ երկրի բանտերում տեղի ունեցած խոշտանգումների հարյուրավոր դեպքերի մասին, որոնք իրականացվել են անվտանգության ուժերի կողմից 2020թ. հուլիս ամսին:

Անդրադառնալով 2020թ. Թուրքիայում մարդու իրավունքների ծավալուն խախտումներին, Սեզգին Թաների Քուլուն նշել է, որ հուլիս ամսին Թուրքիայի բանտերում 213 կալանվոր, որոնցից 4-ը անչափահասներ են, խոշտանգումների են ենթարկվել:

Հաղորդման համաձայն, այս անձինք ձերբակալվել են Թուրքիայում տեղի ունեցած ցույցերին ու հանրահավաքներին մասնակցելու համար:

Թաների Քուլուն հավելել է. «Թուրքիայի դատական համակարգը անհիմն պատրվակներով այդ թվում հանրությանը անհանգստացնելու պատրվակով, ավելացրել է ճնշումները թուրքական ԶԼՄ-ների վրա »:

Ներկա դրությամբ 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմանը միջամտելու մեղադրանքով շուրջ 140 լրագրողներ բանտարկված են Թուրքիայի բանտերում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio