Էրդողան. «Մակրոնը ձգտում է վերականգնել գաղութատիրությունը»
Թուրքիայի նախագահն իր ֆրանսիացի պաշտոնակցին մեղադրել է Լիբանանում գաղութատիրական նպատակների հետապնդման մեջ:
Հինգշաբթի օրը, Անկարայում ունեցած ելույթում, Ռեջեբ Թայիբ Էրդողանը անդրադառնալով Բեյրութ կատարած Մակրոնի այցին, ասել է.«Բեյրութ կատարած ցուցադրական այցով, Մակրոնը ցանկանում է այդ երկրում վերականգնել գաղութատիրական համակարգը»:
Էրդողանի հայտարարությունները կատարվում են այն դեպքում, երբ Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև լարվածությունը սրվում է Լիբիայում ու Միջերկրականի արևելյան հատվածում սեփական շահերի բախման պատճառով: Այս տարածաշրջանում Թուրքիայի նավթային հայտնագործությունները առթել է Հունաստանի ու ԵՄ-ի զայրույթը: Աջակցելով Աթենքին, Փարիզը դատապարտել է Անկարայի միակողմանի քայլերը և հինգշաբթի օրը հայտարարել է, որ Միջերկրականի արևելյան շրջան է գործուղելու երկուական ռազմանավ ու կործանիչ: Թուրքիայի պետական աղբյուրները հրապարակելով այս լուրը, Ֆրանսիային մեղադրել են կարմիր գծերն անցնելու ու պատերազմի մտադրություն ունենալու մեջ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian