ԱՄՆ-ի կոնգրեսականը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i124290-ԱՄՆ_ի_կոնգրեսականը_նախազգուշացրել_է_Սաուդյան_Արաբիայի_միջուկային_ծրագրի_կապակցությամբ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին հղած նամակում այդ երկրի կոնգրեսի դեմոկրատական պատգամավոր Բրադ Շերմանը Սպիտակ տանը կոչ է արել պատասխանել Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի հետ կապված հարցերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2020 13:45 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կոնգրեսականը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի կապակցությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին հղած նամակում այդ երկրի կոնգրեսի դեմոկրատական պատգամավոր Բրադ Շերմանը Սպիտակ տանը կոչ է արել պատասխանել Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի հետ կապված հարցերին:

Այս նամակում Շերմանը մտահոգություն հայտնելով Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի կապակցությամբ կոչ է արել դադարեցնել այն քայլերը, որ ավելացնում են Սաուդյան Արաբիայի միջուկային զենքի հասանելիության հավանականությունը:

Սաուդյան ռեժիմի աջակցության շրջանակներում և հակառակ ԱՄՆ-ի օրենքներին՝ երկրների հետ միջուկային համագործակցություն ծավալելու վերաբերյալ, Թրամփի կառավարությունը որոշ ժամանակ առաջ սկսել է  Սաուդյան Արաբիայում ատոմակայան կառուցելու վերաբերյալ այդ երկրի կառավարության հետ բանակցությունները:

Թրամփի կառավարության այս քայլն արժանացել է լայնածավալ քննադատությունների: 

Վիեննայում տեղակայված կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը վերջերս մտահոգություն էր հայտնել Սաուդյան Արաբիայի միջուկային գաղտնի ծրագրի ու տարածաշրջանի վրա դրա բացասական հետևանքների կապակցությամբ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio