Բորելի խոսնակ. ԱՄՆ-ը չի կարող գործարկել ձգանի մեխանիզմը
https://parstoday.ir/hy/news/world-i124374-Բորելի_խոսնակ._ԱՄՆ_ը_չի_կարող_գործարկել_ձգանի_մեխանիզմը
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրավունք չունի գործարկել ձգանի մեխանիզմը, քանի որ դուրս է եկել ՀԳՀԾ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2020 15:06 Asia/Tehran
  • Բորելի խոսնակ. ԱՄՆ-ը չի կարող գործարկել ձգանի մեխանիզմը

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրավունք չունի գործարկել ձգանի մեխանիզմը, քանի որ դուրս է եկել ՀԳՀԾ-ից:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելի խոսնակը կիրակի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող համարվել միջուկային գործարքի անդամ, քանի որ դուրս է եկել ՀԳՀԾ-ից:

Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի ձախողումից հետո, ԱՄՆ պաշտոնյաները, ներառյալ պետքարտուղար Մայք Պոմպեոն և նախագահ Դոնալդ Թրամփը, ձգտում են ակտիվացնել  ձգանի  մեխանիզմը ՝  ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու նպատակով:

Թրամփը կիրակի առավոտյան հայտարարել է, որ այդ երկիրը  առաջիկա շաբաթ կաշխատի ակտիվացնել ՄԱԿ-ի պատժամիջոցները: