Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Բելառուսի Հանրապետության կառավարությունը Սահմանադրության պահանջով վայր է դրել լիազորությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բելառուսի իրավական ակտերի ազգային պորտալում:
Հանրապետության վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է կառավարության հրաժարականը, սակայն հանձնարարական է ստորագրել, ըստ որի` կառավարությունը պետք է շարունակի իրականացնել իր լիազորությունները, մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio