Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռը աղբավայրի են վերածել
https://parstoday.ir/hy/news/world-i124438-Թուրքիայի_լեռնագնացներն_Արարատ_լեռը_աղբավայրի_են_վերածել
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել: Այս մասին գրել է Ermenihaber-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2020 09:09 Asia/Tehran
  • Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռը աղբավայրի են վերածել

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել: Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդից մնացած աղբը լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում:

Թուրք լեռնագնացներից մեկը տեսանկարահանել և սոցցանցում է հրապարակել այդ կադրերը:

«Եթե լեռնագնացներն են սա անում, ապա մեր բանը բուրդ է: Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա: 2003թ. ես էլ էի լեռան գագաթը բարձրացել: Ինչ մեզ հետ տարել էինք, հետ բերեցինք: Դա դժվար չէ», -ահազանգել է լեռնագնացը:

Թեմային արձագանքել է նաև թուրքական «Sabah» թերթի լրագրողներից Մեվլևութ Թեզելը:

Նա իր սյունակում մասնավորապես գրել է.

«Նրանց, որոնք տոներին պիկնիկային գոտիներում աղբ են թափում, սովորաբար «տգետ, անկիրթ» են անվանում: Աղրը (Արարատ) լեռը բարձրացողներն էլ կրթված լեռնագնացներ են»:

Lurer.com

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio