Փելոսի. «ԱՄՆ-ը կանգնած է ամենավատ աղետի և ճգնաժամի դիմաց»
https://parstoday.ir/hy/news/world-i124569-Փելոսի._ԱՄՆ_ը_կանգնած_է_ամենավատ_աղետի_և_ճգնաժամի_դիմաց
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հերթական անգամ կտրուկ քննադատեց ԱՄՆ-ի նախագահին և Սենատում հանրապետական ​​մեծամասնության խոսնակին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2020 13:53 Asia/Tehran
  • Փելոսի. «ԱՄՆ-ը կանգնած է ամենավատ աղետի և ճգնաժամի դիմաց»

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հերթական անգամ կտրուկ քննադատեց ԱՄՆ-ի նախագահին և Սենատում հանրապետական ​​մեծամասնության խոսնակին

ԱՄՆ -ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Դեմոկրատական ​​կուսակցության 2020 թվականի տարեկան համագումարում հայտարարել է, որ ԱՄՆ-ն, իր պատմության ընթացքում ամենավատ աղետի և առողջապահական ու տնտեսական ամենավատ ճգնաժամի դիմաց է կանգնած:

Փելոսին իր ելույթում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատում հաստատված  ծրագրերին `կապված  ռասայական խտրականության և զենքով բռնության դեմ պայքարին  և ամսավճարների  բարձրացմանը, որոնց դեմ են արտահայտվել Սենատում:

Փելոսին խոստովանել է,որ ավելի քան հինգ միլիոն ամերիկացիներ  վարակվել են կորոնավիրուսով ,իսկ մահացել ավելի քան 170 հազար հոգի,այդ պատճառով օրենք է վավերացվել  ժողովրդի կյանքը,ապրուստը և ժողովրդավարության ապագան պաշտպանելու համար,որի հաստատման դեմ են Սենատի հանրապետական մեծամասնության խոսնակ Միչ Մաք Քանելը և ԱՄՆ-ի Հանր.նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկացի այս պաշտոնյան համոզված է, որ հանրապետականները կորոնավիրուսը ոչնչացնելու փոխարեն, փորձում են ոչնչացնել մատչելի բուժսպասարկման օրենքը: