Վենեսուելայի ԱԳՆ.«Միացյալ Նահանգներն համաշխարհային խաղաղության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքն է»
https://parstoday.ir/hy/news/world-i124755-Վենեսուելայի_ԱԳՆ._Միացյալ_Նահանգներն_համաշխարհային_խաղաղության_դեմ_ուղղված_մեծագույն_սպառնալիքն_է
Արձագանքելով իր ամերիկացի գործընկերոջ այն հայտարարությանը, թե Կարակասը ցանկանում է Թեհրանից զենք գնել, Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է.«Միացյալ Նահանգները համաշխարհային խաղաղության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 26, 2020 18:37 Asia/Tehran
  • Վենեսուելայի ԱԳՆ.«Միացյալ Նահանգներն համաշխարհային խաղաղության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքն է»

Արձագանքելով իր ամերիկացի գործընկերոջ այն հայտարարությանը, թե Կարակասը ցանկանում է Թեհրանից զենք գնել, Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է.«Միացյալ Նահանգները համաշխարհային խաղաղության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքն է»:

Արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեազան, իր թվիթերյան  միկրոբլոգում նրան անվանելով «կեղծ լուրերի պարոն», գրել է.«Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որ մարդկանց գլխին  ատոմային ռումբ է թափել  և Վիետնամում օգտագործել է նապալմային ռումբեր»:

Վենեսուելայի ԱԳ նախարարն ապա նշել է.«ԱՄՆ-ի գործողություններում ներառվում են ահաբեկչական խմբավորումների պատրաստելն ու նրանց աջակցելը և Իրաք ներխուժելը, ինչը աշխարհում ավելի քան մեկ դար է,որ  պատերազմի և մահվան պատճառ է հանդիսանում»:

Վենեսուելայի ԱԳ նախարարի այս արձագանքը  պատասխան քայլ էր՝ Պոմպեոյի թվիթերյան այն գրառմանը, որում  պնդել էր, որ Վենեսուելան զենքի համար  դիմում է Իրանին, և հենց դա է պատճառը, որ Վաշինգտոնը ցանկանում է վերականգնել  Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio