Սանդերս. 29 միլիոն ամերիկացիներ բավարար քանակությամբ սնունդ չունեն
https://parstoday.ir/hy/news/world-i124801-Սանդերս._29_միլիոն_ամերիկացիներ_բավարար_քանակությամբ_սնունդ_չունեն
Հինգշաբթի օրը, Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ամերիկացիների կենսապայմանները վատթարանում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2020 04:41 Asia/Tehran

Հինգշաբթի օրը, Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ամերիկացիների կենսապայմանները վատթարանում են:

«Ներկայումս 29 միլիոն ամերիկացիներ բավարար քանակությամբ սնունդ  չունեն», - գրել է Սանդերսը Թվիթերում, նշելով, որ միլիոնավոր քաղաքացիներ, վերջին ամիսներին  կորցրել են իրենց աշխատանքն ու եկամուտըտը:

Սենատորը հավելել է, որ 40 միլիոն ամերիկացիներ կանգնած են անօթևան դառնալու վտանգի առջև:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ԱՄՆ-ի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Պանդեմիայի բռնկումից հետո, այդ երկրում փակվել են հազարավոր ընկերություններ և գործարաններ:

Կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կհասնի 16 տոկոսի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրանցված Մեծ ճգնաժամից հետո:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio