Սանդերս. 29 միլիոն ամերիկացիներ բավարար քանակությամբ սնունդ չունեն
Հինգշաբթի օրը, Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ամերիկացիների կենսապայմանները վատթարանում են:
«Ներկայումս 29 միլիոն ամերիկացիներ բավարար քանակությամբ սնունդ չունեն», - գրել է Սանդերսը Թվիթերում, նշելով, որ միլիոնավոր քաղաքացիներ, վերջին ամիսներին կորցրել են իրենց աշխատանքն ու եկամուտըտը:
Սենատորը հավելել է, որ 40 միլիոն ամերիկացիներ կանգնած են անօթևան դառնալու վտանգի առջև:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ԱՄՆ-ի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Պանդեմիայի բռնկումից հետո, այդ երկրում փակվել են հազարավոր ընկերություններ և գործարաններ:
Կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կհասնի 16 տոկոսի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրանցված Մեծ ճգնաժամից հետո:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio