Վիսկոնսինում զինված անձինք կրակ են բացել ցուցարարների վրա
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Քոնոշա քաղաքում քաղաքացիական հագուստվ մարդիկ եկել են օգնելու ոստիկանության ուժերին ու կրակ են բացել ռասայական խտրականության դեմ բողոքողների վրա:
CNN հեռուստատեսության հաղորդմամբ, տեսագրությունները ցույց են տալիս, որ քաղաքցիական զգեստով զինված անձինք մարտական փամփուշտներով լիցքավորված զենքերով կրակ են բացել ամերիկացի ցուցարարների վրա:
Տեսագրություններում երևում է, որ Քոնոշայում ցուցարարների ուղղությամբ կրակելուց հետո քաղաքացիական զինված անձինք իրենց ձեռքերը բարձրացրել են, ցույց տալու համար, որ ցուցարարների շարքում չեն և ոստիկանության ուժերը չեն հակազդում նրանց:
Այս տեսագրությունները կատարել է CJ TV օնլայն հեռուստատեսության տնօրեն Սի Ջեյ Հալիբրթոնը, իսկ կադրերը ցուցադրվել են CNN-ի կողմից:
Հալիբրթոնը քաղաքացի-լրագրող է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio