Վիսկոնսինում զինված անձինք կրակ են բացել ցուցարարների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i124820-Վիսկոնսինում_զինված_անձինք_կրակ_են_բացել_ցուցարարների_վրա
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Քոնոշա քաղաքում քաղաքացիական հագուստվ մարդիկ եկել են օգնելու ոստիկանության ուժերին ու կրակ են բացել ռասայական խտրականության դեմ բողոքողների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2020 13:03 Asia/Tehran

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Քոնոշա քաղաքում քաղաքացիական հագուստվ մարդիկ եկել են օգնելու ոստիկանության ուժերին ու կրակ են բացել ռասայական խտրականության դեմ բողոքողների վրա:

CNN հեռուստատեսության հաղորդմամբ, տեսագրությունները ցույց են տալիս, որ քաղաքցիական զգեստով զինված անձինք  մարտական փամփուշտներով լիցքավորված զենքերով կրակ են բացել ամերիկացի ցուցարարների վրա: 

Տեսագրություններում երևում է, որ Քոնոշայում ցուցարարների ուղղությամբ կրակելուց հետո քաղաքացիական զինված անձինք իրենց ձեռքերը բարձրացրել են, ցույց տալու համար, որ ցուցարարների շարքում չեն և ոստիկանության ուժերը չեն հակազդում նրանց:

 Այս տեսագրությունները կատարել է CJ TV օնլայն հեռուստատեսության տնօրեն  Սի Ջեյ Հալիբրթոնը, իսկ կադրերը ցուցադրվել են CNN-ի կողմից:

Հալիբրթոնը քաղաքացի-լրագրող է:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio