Արևելյան Միջերկրական ծովում մեկնարկել են Թուրքիայի զորավարժությունները
Արևելյան Միջերկրական ծովում մեկնարկել են Թուրքիայի ռազմածովային զորավարժությունները:
Շաբաթ օրը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան շրջանում, մինչև սեպտեմբերի 11-ը, 5:00-ից 14:00-ն հայտարարվել է հատուկ իրավիճակ՝ «Նավտեքս» անունով:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նավատորմը հինգ օրով երկարաձգել է «Օրուչ Ռայես» հետազոտական նավի առաքելությունը, որը զբաղված է Հունաստանի վերահսկողության տակ գտնվող Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական գազ հայտնաբերելու աշխատանքներով:
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվեց այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Թուրքիայի ծովուժը Հունաստանի և Կրետ կղզու ջրերում, սկսեց «Նավտեքս» անունով սեյսմիկ հետազոտությունը
Այս լարվածության ֆոնին, Թուրքիայի բանակի ռազմական կործանիչները տարածաշրջանում հետապնդել են Հունաստանի կործանիչներին:
Եվրամիությունը աջակցում է Հունաստանին և նախազգուշացրել է Թուրքիային՝ իր քայլերի կապակցությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio