Նիգերիայի հյուսիսում նահատակվել են իմամ Հուսեյնի երեք սգակիրներ
Նիգերիայի հյուսիսային հատվածում գտնվող Կադունա քաղաքում իմամ Հուսեյնի երեք սգակիրներ նահատակվել են այդ երկրի անվտանգության ուժերի հարձակման հետևանքով:
Ալ-Ալամ հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ իմամ Հոսեյնի սգակիրները չնայած Նիգերիայի կառավարության անվտանգության ուժերի հարձակման, կատարեցին Իմամ Հուսեյնի նահատակության տարելիցին նվիրված արարողությունները: Կադունա քաղաքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով արարողության երեք մասնակիցներ նահատակվել են և տասնյակ ուրիշներ վիրավորվել:
Կադունա, Սուկուտո և Զարիա քաղաքներում սգավոր խմբերը չնայած կառավարության ստեղծած սահմանափակություններին, փողոցներ են դուրս եկել:
Իմամ Հուսեյնի սգակիրները դեմ են հանդես եկել Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Սգավորները արյուն են նվիրել հիվանդանոցներին և Նիգերիայի կառավարությանը կոչ են արել ազատ արձակել Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Իբրահիմ Զաքզակիին:
Վերջին օրերին Նիգերիայում իմամ Հուսեյնի սգակիրների նկատմամբ այդ երկրի անվտանգության ուժերի կողմից կիրառվող սահմանափակություններն ու բռնությունները աճել են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio