Դավութօղլու. Էրդողանը հակված է բռնակալության
https://parstoday.ir/hy/news/world-i125106-Դավութօղլու._Էրդողանը_հակված_է_բռնակալության
Թուրքիայի նախկին վարչապետը գործող նախագահին բռնակալ է անվանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2020 04:12 Asia/Tehran
  • Դավութօղլու. Էրդողանը հակված է բռնակալության

Թուրքիայի նախկին վարչապետը գործող նախագահին բռնակալ է անվանել:

Ուրբաթ օրն անդրադառնալով դիվանագիտության փոխարեն ուժին գերակայություն տալու Անկարայի քաղաքականությանն Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է. «Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հակված է բռնակալության, քանի որ գործելով դիվանագիտությանը հակառակ, նախընտրում է ուժի գործադրումը»

Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին քննադատել է նաև Արևմտյան Միջերկրական ծովում ռազմական բախման մեջ մտնելու մտադրության համար և հայտարարել, որ Միջերկրական ծովի ճգնաժամի նկատմամբ Էրդողանի մոտեցումը  ռիսկային է:

Դավութողլուն ևս մեկ անգամ Թուրքիային կոչ է արել վերսկսել Եվրոպայի հետ երկխոսությունը և հրաժարվել տարբեր ճակատներում ճգնաժամեր հարուցելու քաղաքականությունից:

Վերջում Դավութօղլուն հայտարարել է, որ Էրդողանի  կառավարությունը շատ վատ է կառավարել երկրի առաջ ծառացած մարտահրավերները,  ներառյալ տնտեսական խնդիրները, կորոնավիրուսի դեմ պայքարը և Միջերկրական ծովի արևելքում ստեղծված իրավիճակը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio