Թրամփը նվաստացրել է Սերբիայի նախագահին
Հեռուստատեսությամբ հրապարակված կադրերում երևում է, որ Սերբիայի նախագահը անակնկալի է եկել իր երկրի դեսպանատունը օկուպացված Երուսաղեմ (Ղոդս) տեսափոխելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունից: Իսկ Թրամփի սեղանի համեմատությունը Սերբիայի նախագահի համար նախատեսված սեղանի հետ, ցույց է տալիս Թրամփի արհամարհական ու նվաստացուցիչ վերաբերմունքը մյուսների նկատմամբ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որ Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագիր կնքելու համար ժամանել էր Սպիտակ տուն, ուրբաթ օրը հայտարարել է.«Մինչև 2021 թվականի հուլիս ամիսը օկուպացված տարածքներում գտնվող Սերբիայի դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ»:
Սերբիան առաջին եվրոպական երկիրն է, որը համաձայնել է իր դեսպանությունը տեղափոխել գրավյալ Երուսաղեմ:
Ուրբաթ, սեպտեմբերի 4-ին, Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստորագրված համաձայնագրի մասին հաղորդելով, Fox News-ը հայտարարել է. «Կոսովոյի կողմից Սիոնիստական ռեժիմի պաշտոնապես ճանաչվելը, և Սերբիայի դեսպանատունը օկուպացված տարածքներից Սերբիա տեղափոխելը, երկու հարևան երկրների միջև ստորագրված համաձայնագրի մաս է կազմել»:
Հեռուստատեսային կադրերում երևում է, որ երբ Թրամփը հայտարարում է, որ Բելգրադի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվում էբռնագրաված Երուսաղեմ, Սերբիայի նախագահը զարմացած նայում է իր ձեռքում գտնվող համաձայնագրին: Սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվիստներ արձագանքելով այդ պատկերներին, գրել են, որ Վուչիչը չի իմացել թե ինչ համաձայնագիր է ստորագրում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio