Թուրքիան արձագանքել է Արաբական լիգայի որոշումներին
https://parstoday.ir/hy/news/world-i125364-Թուրքիան_արձագանքել_է_Արաբական_լիգայի_որոշումներին
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը արձագանքել է Անկարայի դեմ Արաբական լիգայի ընդունած որոշումներին ու համարել է անընդունելի:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Սեպտեմբեր 11, 2020 18:33 Asia/Tehran
  • Թուրքիան արձագանքել է Արաբական լիգայի որոշումներին

Հանդես գալով մի հաղորդագրությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը արձագանքել է Անկարայի դեմ Արաբական լիգայի ընդունած որոշումներին ու համարել է անընդունելի:

Իր տարածած հաղորդագրության մեջ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Չնայած Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում ահաբեկչությանը աջակցող երկրների կողմից տարվող ջանքերին Թուրքիան վճռականությամբ կշարունակի իր կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համար»: 

Երեկ, Պաղեստինի հարցով Արաբական լիգայի 154-րդ նիստի ընթացքում Եգիպտոսի ԱԳ նախարար «Սամեհ Շուքրին» ու ԱՄԷ-ի ԱԳ նախարարի խորհրդատու Անվար Ղերղաշը Թուրքիային մեղադրել են արաբական երկրների ներքին հարցերին միջամտելու մեջ: 

Արաբական լիգայի նիստի վերջնական հայտարարության մեջ Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում Թուրքիայի քայլերը գնահատվել են որպես միջամտություն այս երկրների ներքին հարցերին: