Փարիզում ձերբակալվել է ավելի քան 150 ցուցարար
https://parstoday.ir/hy/news/world-i125408-Փարիզում_ձերբակալվել_է_ավելի_քան_150_ցուցարար
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակից ավելի քան 150 ցուցարարների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2020 04:41 Asia/Tehran

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակից ավելի քան 150 ցուցարարների:

Շաբաթ օրը, բախումներ են տեղի ունեցել  ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ձերբակալել 150 ցուցարարի:

Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառված սահմանափակումներին, «դեղին բաճկոնավորների»  շարժման հազարավոր ակտիվիստիներ շարունակում են բողոքի ցույցերը՝ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության վարած քաղաքականության դեմ:

Հաղորդումների համաձայն, բողոքի ցույցեր են տեղի ունեցել,  Փարիզում, Լիոնում և մի քանի այլ քաղաքներում:

2018-ի նոյեմբերից սկսած Ֆրանսիայում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝  կառավարության վարած քաղաքականության դեմ:

Այդ ընթացքում սպանվել է ավելի քան 10 մարդ,   մոտ 10,000-ը ձերբակալվել են:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio