Վենեսուելան խոցել է ամերիկյան ինքնաթիռ
https://parstoday.ir/hy/news/world-i125552-Վենեսուելան_խոցել_է_ամերիկյան_ինքնաթիռ
Վենեսուելան հայտարարել է, որ խոցել է ամերիկյան ինքնաթիռը, որն ապօրինի մուտք է գործել այդ երկրի օդային տարածք:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2020 17:29 Asia/Tehran
  • Վենեսուելան խոցել է ամերիկյան ինքնաթիռ

Վենեսուելան հայտարարել է, որ խոցել է ամերիկյան ինքնաթիռը, որն ապօրինի մուտք է գործել այդ երկրի օդային տարածք:

Hispan TV- ի հաղորդման համաձայն, Վենեսուելայի ներքին գործերի և արդարադատության նախարար Նեստուր Ռեվորելը հայտարարել է, որ Վենեսուելայի բանակը խոցել է թմրանյութեր տեղափոխող ամերիկյան  ինքնաթիռը, որն ապօրինի մուտք է գործել այդ երկրի օդային տարածք: Ինքնաթիռ վրա եղել է ամերիկյան դրոշը:

Նեստուր Ռեվորելն ասել է.«Վենեսուելայի ռազմական ուժերը միշտ պատրաստ են պաշտպանել երկրի տարածքը»:

Վաշինգտոնի ու Կարակասի հարաբերությունները սրվել են 2018-ից ի վեր Վենեսուելայի նախագահական ընտրություններից հետո:

ԱՄՆ-ը դիմելով պատժամիջոցների ու դիվերսիաների, այդ թվում` ձախողված հեղաշրջման, փորձել է իր գործակալներին իշխանության բերել Վենեսուելայում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio