Ուլյանով. «ԱՄՆ-ն իրավունք չունի վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները»
https://parstoday.ir/hy/news/world-i125633-Ուլյանով._ԱՄՆ_ն_իրավունք_չունի_վերականգնել_Իրանի_դեմ_պատժամիջոցները
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը շեշտել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2020 14:23 Asia/Tehran
  • Ուլյանով. «ԱՄՆ-ն իրավունք չունի վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները»

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը շեշտել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները:

Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի  անդամ չէ, որպեսզի վերականգնի Իրանի դեմ պատժամիջոցները:

Նա գրել է «ԱՄՆ-ն իրավունք չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից տեսակետ հայտնել »:  

ԱՄՆ-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի սպառազինական էմբարգոն երկարաձգելու բանաձևի ձախողելուց հետո և  չնայած  ՀԳՀԾ-ից ապօրինի դուսր գալուն,  մտադիր է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար գործարկել «ձգանի մեխանիզմը», որի իրավունքը վերապահված է միայն համաձայնագրին  անդամներին:

Անվտանգության խորհրդի անդամները  դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այս հայտարարությանը: