Չինաստանում և Թայվանում ավելացել են ռազմական տեղաշարժերը
https://parstoday.ir/hy/news/world-i125671-Չինաստանում_և_Թայվանում_ավելացել_են_ռազմական_տեղաշարժերը
Թայվանը երկրորդ օրն անընդմեջ օդ է բարձրացնում իր կործանիչները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2020 14:19 Asia/Tehran
  • Չինաստանում և Թայվանում ավելացել են ռազմական տեղաշարժերը

Թայվանը երկրորդ օրն անընդմեջ օդ է բարձրացնում իր կործանիչները:

Ինչպես հաղորդում է  Reuters լրատվական գործակալությունը, թայվանական կործանիչները թռիչք են իրականացրել այն բանից հետո, երբ մի քանի չինական ինքնաթիռներ մոտեցել են այդ կղզուն ու հատել Թայվանի նեղուցի միջին գիծը:

Թայվանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել  է, որ 19 չինական ինքնաթիռներ ներգրավված են եղել շաբաթ օրը  տեղի ունեցած գործողության մեջ, և նրանցից ոչ մեկը չի մոտեցել Թայվանի երկնքին:

Ըստ Թայվանի Պաշտպանության նախարարության հայտարարության, Թայվանի օդուժն իր  ինքնաթիռները օդ է բարձրացրել  և տեղակայել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգը ՝ վերահսկելու Չինաստանի գործողությունները:

Ուրբաթ օրը Չինաստանը հայտարարել էր որ զորավարժություն է անցկացնելու Թայվանի նեղուցի մոտակայքում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հինգշաբթի օրը եռօրյա այցով ժամանել է Թայպեյ, ինչը զայրացրել է Չինաստանին:

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անքակտելի մասը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio