Չինաստանում և Թայվանում ավելացել են ռազմական տեղաշարժերը
Թայվանը երկրորդ օրն անընդմեջ օդ է բարձրացնում իր կործանիչները:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, թայվանական կործանիչները թռիչք են իրականացրել այն բանից հետո, երբ մի քանի չինական ինքնաթիռներ մոտեցել են այդ կղզուն ու հատել Թայվանի նեղուցի միջին գիծը:
Թայվանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 19 չինական ինքնաթիռներ ներգրավված են եղել շաբաթ օրը տեղի ունեցած գործողության մեջ, և նրանցից ոչ մեկը չի մոտեցել Թայվանի երկնքին:
Ըստ Թայվանի Պաշտպանության նախարարության հայտարարության, Թայվանի օդուժն իր ինքնաթիռները օդ է բարձրացրել և տեղակայել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգը ՝ վերահսկելու Չինաստանի գործողությունները:
Ուրբաթ օրը Չինաստանը հայտարարել էր որ զորավարժություն է անցկացնելու Թայվանի նեղուցի մոտակայքում:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հինգշաբթի օրը եռօրյա այցով ժամանել է Թայպեյ, ինչը զայրացրել է Չինաստանին:
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անքակտելի մասը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio