Չինաստանը մշակում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մեխանիզմ
Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ մշակել է իր ընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին հակազդելու մեխանիզմ, որը նրանց թույլ կտա սահմանափակել արտասահմանյան ընկերությունների գործունեությունը:
Չինաստանի Առևտրի նախարարությունն իր հայտարարության մեջ չի նշել որևէ ընկերության անուն, սակայն հայտարարել է, որ այս մեխանիզմի գործարկման միջոցով, օտարերկրյա ընկերությունները կարող են պատժվել և ենթարկվել սահմանափակումների՝ իրենց գործունեության և ներդրումների համար:
Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Պեկինը գնահատում է հնարավոր քայլերը՝ պատժամիջոցներ կիրառելու Nokia և Ericsson ընկերությունների դեմ, եթե եվրոպական այլ երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, արգեն Huawei- ի գործունեությունը:
Հաղորդումների համաձայն, Չինաստանը սպասում է եվրոպական երկրների քայլերին, որպեսզի տեսնի, թե արդյոք նրանք, ինչպես Բրիտանիան, հետևո՞ւմ են չինական հեռահաղորդակցական հսկայի՝ Huawei-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի քաղաքականությանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio