Թուրք–ադրբեջանական զորավարժությունները՝ որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք
Բարձր գնահատելով Բաքվի ու Անկարայի հարաբերությունները՝ Ադրբեջանի նախագահն ասել է.«Երկու երկրների համատեղ զորավարժությունները վախ են առաջացրել Հայաստանում»:
Անադոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Հուլիսին, Ադրբեջանի դեմ Հայաստանի սադրիչ գործողություններից հետո, Թուրքիան մեր երկրի հետ համատեղ զորավարժություն անցկացնելով, սատարեց Բաքվին, ինչը վախեցրել է Հայաստանի կառավարությանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ Թուրքիայի սերտ հարաբերություններին ՝ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել դադարեցնել Բաքվի նկատմամբ իր թշնամական գործողությունները:
Սեպտեմբերի 6-ին Նախիջևանում անցկացվեց Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունը՝ ռազմական համակարգումներն ամրապնդելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայ-ադրբեջանական լարվածությունների ֆոնին, Թուրքիայի կողմից Բաքվին ցուցաբերվող աջակցության մասին ասել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները սպառնալիք են այդ երկրի համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian