Թուրք–ադրբեջանական զորավարժությունները՝ որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք
https://parstoday.ir/hy/news/world-i125685-Թուրք_ադրբեջանական_զորավարժությունները_որպես_Հայաստանի_վրա_ճնշում_գործադրելու_գործիք
Բարձր գնահատելով Բաքվի ու Անկարայի հարաբերությունները՝ Ադրբեջանի նախագահն ասել է.«Երկու երկրների համատեղ զորավարժությունները վախ են առաջացրել Հայաստանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2020 07:09 Asia/Tehran
  • Թուրք–ադրբեջանական զորավարժությունները՝ որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք

Բարձր գնահատելով Բաքվի ու Անկարայի հարաբերությունները՝ Ադրբեջանի նախագահն ասել է.«Երկու երկրների համատեղ զորավարժությունները վախ են առաջացրել Հայաստանում»:

Անադոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Հուլիսին, Ադրբեջանի դեմ Հայաստանի սադրիչ գործողություններից հետո, Թուրքիան մեր երկրի հետ համատեղ զորավարժություն անցկացնելով, սատարեց Բաքվին, ինչը վախեցրել է Հայաստանի կառավարությանը»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ Թուրքիայի սերտ հարաբերություններին ՝ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել դադարեցնել Բաքվի նկատմամբ իր թշնամական գործողությունները:

Սեպտեմբերի 6-ին Նախիջևանում  անցկացվեց Թուրքիայի և Ադրբեջանի  զինված ուժերի համատեղ զորավարժությունը՝ ռազմական համակարգումներն ամրապնդելու նպատակով:

 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայ-ադրբեջանական լարվածությունների ֆոնին, Թուրքիայի կողմից Բաքվին ցուցաբերվող աջակցության մասին ասել է, որ Թուրքիայի  ռազմական գործողությունները սպառնալիք են այդ երկրի համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio