Չինաստան. Ժամանակն է դադարեցնել Իրանի դեմ ԱՄՆ -իթշնամական գործողությունները
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Չինաստանի ներկայացուցչությունն արձագանքելով «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի հայտարարությանը, նշել է, որ այն հիմնավորված չէ:
Կիրակի կեսօրին Չինաստանի ներկայացուցչության թվիթերյան էջում արած գրառման մեջ ասված է «Ժամանակն է վերջ դնել ԱՄՆ-ի հակաիրանական քարոզչական շոուին»:
Ներկայացուցչությունը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները կմնան չեղարկված և որ ՀԳՀԾ-ում մնացած բոլոր կողմերի դիրքորոշումն այս կապակցությամբ պարզ է: Գրառման մեջ նաև նշված է, որ ԱՄՆ-ն այլևս ՀԳՀԾ-ի անդամ չէ, հետևաբար մեխանիզմը գործարկելու վերաբերյալ հայտարարությունն անհիմն է:
ԱՄՆ Պետդեպարտամենտը կիրակի առավոտյան հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, վերականգնվել են, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ-ի մյուս անդամները հերքեցին այդ հայտարարությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian